Տոկիոյի ավտոսրահի թոփ-5 ամենասպասված մոդելները
Տոկիոյի ամենամյա ավտոսրահը կբացվի արդեն հոկտեմբերի 25-ին: Փորձագետները հարցում են անցկացրել և իմացել, թե կոնկրետ որ մոդելներն են կազմում շոուի թոփ-5 ամենասպասված նորույթների ցանկը: Պարզվում է՝ ավտոսիրահարներին առաջին հերթին հետաքրքրում են սպորտային մեքենաներն ու քրոսովերները: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ամենասպասված նորույթների ցանկի առաջին հորիզոնականում «Mitsubishi» ընկերության «Evolution» էլեկտրական քրոսովերն է: Այն կբացի 2019-2020թթ-ի մոդելների շարքը:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում «Mazda»-ի մոդելներ են: Ընկերությունը պատրաստվում է ներկայացնել «Mazda 3»-ը և «Mazda 6»-ի նախատիպը: Չորրորդ հորիզոնականում նոր սերնդի «Lexus RX»-ն է, որը փորձագետների կողմից համարվում է աշխարհի ամենաանվտանգ ավտոմեքենան:
Հինգերորդ հորիզոնականում «Nissan»-ի «390Z» սպորտքարն է: