«iPhone 8 Plus»-ն էժանացել է Ռուսաստանում
Ռուսաստանում «iPhone 8 Plus»-ի գինը իջել է մինչև 51 790 ռուբլին՝ այսպիսով մոտենալով հոգեբանական նշաձող 50 000 ռուբլուն: Գաջեթները սկսել են արտադրվել միայն այս տարվա սեպտեմբերի 29-ին և հասցրել են դառնալ «Apple»-ի ամենաարագ էժանացող մոդելը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Փորձագետների կարծիքով՝ «iPhone 8»-ը և «iPhone 8 Plus»-ը հայտնիություն չունեն գնորդների շրջանում, քանի որ ՏՏ-գիգանտի երկրպագուները նախընտրում են սպասել «iPhone X»-ի վաճառքի մեկնարկին: Պահանջարկի նման անկում նկատվում է ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում:
Սա մեծ հարված է ընկերությանը, որի շուկայական կապիտալիզացիան միայն մեկ շաբաթվա ընթացքում ընկել է մոտ 50 միլիարդ դոլարով: