Արսեն Բեգլարյանն առաջինն է լավագույնների շարքում (տեսանյութ)
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Ղազախստանի դեմ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի խաղը գրավել է եվրոպացի մասնագետների ուշադրությունը:
«Goal-best» պարբերականի վարկածով հայ դարպասապահի սեյվը վերոնշյալ խաղում ընդգրկվել է շաբաթվա 5 լավագույնների շարքում:
Ընթացող քվեարկության արդյուքներով Բեգլարյանի գործողության օգտին է քվեարկել հարցմանը մասնակցածների 88 տոկոսը: