Համայնքների խոշորացումից հետո իշխանությունները կանցնեն մարզերի խոշորացման ծրագրին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի բացառել, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունները կանցնեն մարզերի խոշորացման ծրագրին:
«Գուցե 10 տարի հետո հնարավոր է»,- ասել է նա: Լոքյանը միայն նշել է, որ 2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով և մշակվող հայեցակարգի սկզբունքներով:
«Հայեցակարգը տալու է, թե մենք ինչ ֆունկցիաներ ենք ավելացնում մարզպետների վրա, ինչն ենք պակասեցնելու, ինչ ենք տանելու համայնքներ, ինչ լրացուցիչ պարտականություններ ենք դնում օրենքով մարզպետարանների վրա»,- մանրամասնել է նախարարը՝ միաժամանակ խոստովանելով, որ մարզպետների գործառույթների փոփոխության հարցը իրենք մարզպետների հետ չեն քննարկել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: