Գագիկ Բեգլարյանի հովանավորյալ նախկին պատգամավորը՝ Վրաստանում ՀՀ դեսպան
«Ժողովուրդ» օրաթերրթը գրում է. «Հայաստանի և Վրաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿխմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը:
«Ժողովուրդ»-ը փորձեց լուրի առնչությամբ ստանալ Սադոյանի մեկնաբանությունը, ով հեռախոսազրույցում ասաց. «Ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ, ես երկրում չեմ, ռոումինգի տակ եմ»: Հիշեցնենք, որ նախատեսված էր այս պաշտոնում նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին, սակայն վրացական կողմը չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, թե նա ռուսամետ է և նախկինում հանդես է եկել հակավրացական հրապարակումներով:
Իսկ Սադոյանը հակավրացական ու ընդ-հանրապես ոչնչով աչքի չի ընկել, ու թերևս նրա թեկնածությունն առանց խոչընդոտների կհաստատվի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: