Ավստրալիայում ժառանգություն կարելի է կազմել SMS-ի միջոցով
Քվինսլենդի ավստրալիական դատարանը հանգուցյալի տեքստային հաղորդագրությունը համարել է ամբողջական ժառանգություն կազմելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Դատարանը որոշել է հանգուցյալի տունը հանձնել իր եղբորը և եղբորորդուն, թողնելով նրա կնոջը և որդուն, ում հետ վերջինը ըստ երևույթին վատ հարաբերություններ ուներ, ձեռնունայն:
Տղամարդը ինքնասպանություն է կատարել 2016թ.-ի հոկտեմբերին: Իր անշունչ մարմինը, որի կողքին հեռախոսն էր ընկած, հայտնաբերել է կինը:
Հանգուցյալի ընկերները խնդրել են ուսումնասիրել վերջինի հեռախոսազանգերը և հաղորդագրությունները: Այդ ժամանակ էլ հայտնաբերել են այն SMS-ը, որը որոշել է ժառանգության հասցեականությունը: