Ամերիկահայ «Հանճար»-ը
Մարդու իրավունքների իրավապաշտպան հայկական ծագում ունեցող ամերիկացի Գրեգ Ասբեդը արժանացել է Ջոն Դ. և Քեթրին Թ. ՄաքԱրթուր հիմնադրամի կրթաթոշակին, որն ավելի հայտնի է որպես «Հանճար»-ի դրամաշնորհ: Այս մասին հայտնում է Armenia Weekly-ն:
Ամուսինների հիմնադրամը հայտատարել է կրթաթոշակ ստացողներին, որոնցից յուրաքանչյուրը ընտրվել էր «յուրօրինակության դրսևորման, ստեղծագործական նվիրվածության և ինքնզարգացման կարողության» համար:
Ասբեդը կրթաթոշակը ստացել է այն բանի համար, որ սոցիալական պատասխանատվության նոր մոդել է մշակել ցածր վարձատրվող աշխատակիցների համար շուկայական պայմանների բարելավման ուղղությամբ:
Այս մոդելը աշխատավայրում ապահովում է մարդու իրավուքների պաշտպանությունը. աշխատակիցները աշխատանքի պայմանների սահմանման եւ վարքակակոնի հաստատամն գործում հիմնական դեր են ունենում: