Համայնքի ղեկավարը կաշառք է պահանջել ու ստացել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավարը գյուղատնտեսության աջակցման ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել ու ստացել Հարթաշեն համայնքի մի քանի բնակչից:
Հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: