Ամերիկայի դեպսանը կարևորել է Հայաստանի ձեռքբերումներում ԱՄՆ ՄԶԳ ունեցած դերը
Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսն ուրախ է, որ ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը գերակա խնդիր է հռչակել և այդ ուղղությամբ քայլեր են իրականացնում: Նա այս մասին ասաց՝ Հայաստանի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցության 25-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին:
«Դեռեւս 1992 թվականին պետքարտուղարությունում ես այն պաշտոնյան էի, որ Հայաստանի հետ կապված հարցերով էր զբաղվում և առաջին պաշտոնյան էի, ով հետևում էր Հայաստանյան զարգացումներին՝ ամենօրյա կտրվածքով: Որպես օտարերկրացի, ես ավելի հստակ տեսնում եմ այն փաստերը, այն առաջընթացը, որ այս 25 տարիների ընթացքում կատարվել է և այդ առաջընթացում զգալիորեն մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ –ն:», - նշեց դեսպանը:
Ռիչարդ Միլս կարծում է, որ այս տարիների ընթացքում համագործակցության շրջանակում գրանցված ձեռքբերումները շատ են եղել, չնայած դեռ շատ անելիքներ կան։
Անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանի տրամադրող օժանդակությանը, որը այս 25 տարիների ընթացքում կազմել է 1 մլրդ դոլար, դեսպան Միլսը նշեց, որ գումարը տարեցտարի փոփոխվում է։