Սահմանամերձ գյուղերում անհրաժեշտ է գազի ցանցի կառավարման հատուկ ռեժիմ.վարչապետ
Սահմանամերձ գյուղերում գազի ցանցի կառավարման հատուկ ռեժիմ է անհրաժեշտ: Հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ կառավարության նիստում, հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է այդ հարցը քննարկել էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ:
«Բացի այդ, կան բնակավայրեր, որտեղ գազ չկա, դա անտրամաբանական է եւ շատ թանկ է անցկացնելը: Այստեղ անհրաժեշտ են այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ արեւային էներգետիկա։ Խնդրում եմ քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, եւ եթե անգամ գազի մատակարարումը գնային առումով շատ չի տարբերվում, ապա պետք է հետեւել այդ բնակելի վայրերի հատուկ ռեժիմին»,-հավելել է վարչապետը։