ՔԿՀ-ներում կա մի խնդիր, որի մասին լռում ենք. Արթուր Սաքունց
Կա մի խնդիր, որի մասին լռում ենք. դա ՔԿՀ-ներում չգրված կանոնների, հիերարխիկ կանոնների հետ կապված հարցերն են: «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Սա հիմնական «ինստիտուտներից» մեկն է, որը որոշիչ դեր է խաղում, որը նույնիսկ արդեն գոյություն ունի նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այսինքն շենքը նոր է, բայց բովանդակությունը հինն է մնացել: Ռազմավարության մեջ չենք տեսնում, թե ինչպես է լուծվելու այս հարցը»,- ընդգծեց Սաքունցը:
Իր հերթին ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը նշեց. «Ակնհայտ է, որ ՔԿՀ-ներում շերտավորումներ կան, խտրական դրսեւորումներ: Ամենակարևոր խնդիրներից մեկն է: Դա նաև կրկնահանցագործությունների պատճառ է»: