Ինչո՞ւ է թանկացել թարմ միսը. Փոխնախարարը նշում է պատճառները
Թարմ մսի գների բարձրացումը կապված է անասնագլխաքանակի անկման ու արտահանման աճի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հանրային խորհրդում կայացած քննարկման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Նրա խոսքով, թանկացման խնդրի հիմնական պատճառը խոտի արտադրության ծավալների նվազումն է՝ կապված երկարատեւ ու ծանր ձմեռվա հետ, ինչի հետեւանքով անասնակերը թանկացել է, լրացուցիչ ծախսերն ավելացել են, գյուղացին սկսել է միսն ավելի թանկ վաճառել վերավաճառողին և այլն:
Բացի դա, եղել է անասնագլխի քանակի անկում: Մսի գների բարձրացման պատճառներից մեկն էլ, ըստ փոխնախարարի, մանր եւ խոշոր եղջերավոր անասունների արտահանման ծավալների կտրուկ ավելացումն է:
Փոխնախարարը նշել է, որ հայկական տեղական միսը որակապես բավականին բարձր է, այդ պատճառով էլ արտահանման ծավալները աճում են: