Հայաստանում պետական ապարատը կկրճատվի ևս 700 աշխատակցով
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Ատոմ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարության 2018 թվականի ծրագրով պետական ապարատում կկրճատվի ավելի քան 700 մարդ:
Փորձագետի խոսքով՝ դա թույլ կտա տնտեսել պետական ապարատի պահպանման ընդհանուր ծախսերի 0․7 տոկոսը։ «Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են կառուցվածքային լուրջ փոփոխություններ, ինչպես նաև որոշ կրճատումներ և միավորում կառավարման համակարգում։ Սակայն ծախսերի կրճատում չի նախատեսվում»,-նշել է Մարգարյանը՝ հավելելով, որ այդ բնագավառի ծախսերը նախատեսվում է ավելացնել 4 միլիարդ դրամով՝ աշխատավարձերի բարձրացման նպատակով։
Տնտեսագետի կարծիքով Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել կոռուպցիայի խնդիրները և որոշ սոցիալական հարցեր։