Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպման բովանդակությունը, ակնհայտորեն Բաքվին ձեռք չի տալիս. ԱԳ փոխնախարար
Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպման բովանդակությունը, ակնհայտորեն Բաքվին ձեռք չի տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այս պահին դեռ հստակ չէ, թե որտեղ և երբ է տեղի ունենալու հանդիպումը:
«Այդ տեսակետից պատահական չէ նույն Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել: Դա անզեն աչքով էլ է երևում: Բայց չեմ կարծում, որ նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,-ընդգծեց ԱԳ փոխնախարարը: