Պարո′ն Լոքյան, հետևողական պետք է գնանք, լավա, բայց ընդհանրապես ցուցանիշ չի. Կարեն Կարապետյան
Հոկտեմբերի 12-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 42 հարց, որից 22-ը չզեկուցվող են, 2-ը՝ գաղտնի: Կառավարության այսօրվա նիստը սկսվեց ավանդական դարձած հանձնարարականներով: Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր «Մաքուր Երևան» ծրագրին: «Անցած ամիսների ընթացքում իրականացվել է ծավալուն աշխատանքներ:
Արդյունքում, արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել է 1574-ը, բոլոր մարզերում ստեղծվել են համապատսխան հանձնաժողովներ: Մշակվել է կարգավորմանն ուղղված օրենսդրության փաթեթը», – նշեց նա: Կարապետյանը նշեց, թե առկա իրավիճակը դեռ կարիք ունի լրացուցիչ միջոցառումների և հանձնարարեց հետևողականորեն շարունակել աշխատանքները:
«Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ կազմակերպել հոկտեմբերի 21-ին կայանալիք շաբաթօրյակի կազմակերպման աշխատանքները: Պարոն Լոքյան, հետևողական պետք է գնանք: Մինչև տարվա վերջ պայմանագրերը 100 տոկոսով պետք է կնքել», – հավելեց նա: