Թոշակառուն մեկ տարի ապրել է մոր ու եղբոր դիակների հետ, որովհետև չէր ցանկանում նրանցից բաժանվել
Միննեսոթայից 60-ամյա թոշակառու Ռոբերտ Ջեյմս Քուֆլերը մեկ տարի ապրել է իր մահացած մոր ու երկվորյակ եղբոր հետ: Տղամարդը ոստիկաններին պատմել է, որ ինքը չէր կարողանում հաշտվել հարազատների համվան հետ այդ պատճառով որոշել է նրանց իր տանը թաղել: Այս մասին գրում է «The Sun»-ը:
Ռոբերտ երկար ժամանակ հասկանալի պատճառոներով տանը յուրեր չէր ընդունում: նրա հարևանը զանգահարել է ոստիկանություն և գանգատվել վատ հոտից և մեծ թվով ճանճերից: Ժամանած սպան տանը հայտնաբերել է Ռոբերտի 94-ամյա մոր նեխած մարմինը և 59-ամյա եղբոր մումիան:
Ոստիկանությունում 60-ամյա տղամարդը պատմել է, որ իր մերձավորները մահացել են բնական պատճառներից մեկ ամսվա տարբերությամբ և որ նա պարզապես չի կարողացել ինքն իրեն ստիպել նրանց թաղել: Կասկածներ չհարուցելու համար ինքը մահացածների անունից շնորհավորական բացիկներ էր ուղարկում՝ բողոքելով առողջությունից և պատճառներ մտածում, թե ինչու նրանք չեն կարող մոտենալ հեռախոսին:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ Ռոբերտի մերձավորներն իսկապես մահացել են սեփական մահով: Քննությունը կասկածել է, որ տարեց տղամարդը թաքցնում էր մարմինները նրանց փոխարեն նպաստ ստանալու համար, սակայն այդ վարկածի համոզիչ ապացույցներ չի գտել: Ներկա դրությամբ Ռոբերտ Քուֆլերը կալանքից ազատվել է և նրան առաջադրված բոլոր մեղադրանքները հանվել են: