Մուղնի գյուղի դպրոցի տնօրենը խոշոր գումարներ է յուրացրել
Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անվան դպրոցի տնօրենը 2012-ից 2017թթ. ընթացքում որպես դպրոցի աշխատակիցներ է ձևակերպել իր ազգականներին և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացրել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը ազգականներին գրացել է որպես աշխատող, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,-հայտնում են ոստիկանությունից: Կատարվում է քննություն: