Ողբերգական դեպք Երևանում. «Կոմիտասի» շուկայի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Նշված հատվածում կա ստորգետնյա անցում և հետիոտնը եթե անցներ հետիոտնի համար նախատեսված վայրով, ապա վրաերթի չէր ենթարկվի:
Մանրամասները՝ այստեղ.