«Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարում կառավարությանը
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ԱԺ ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություն: «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներն առաջարկում էին օրենսգրքում մի քանի փոփոխություններ կատարել, որոնք կթեթեւացնեին քաղաքացիների և տնտեսվարողների հարկային բեռը։
Սակայն այդ նախաձեռնությունները չքննարկվեցին, քանի որ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների առաջարկով քննարկումը հետաձգվում է մինչև երկու ամիս ժամկետով։
Սա նշանակում է, որ «Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարում կառավարությանը, որն այդ նախագծերը մերժել էր։ Թե ինչով է պայմանավորված զինադադարը և կվերածվի կայուն խաղաղության՝ պարզ կլինի առաջիկայում»։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: