Որտեղ է սովորել Լևոն Մկրտչյանի դուստրը և ինչ է ցանկանում դառնալ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի դուստրը՝ Էլեոնորա Մկրտչյանը, ցանկանում է փաստաբան դառնալ։
Նա մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է Քեմբրիջի համալսարանում, աշխատում է Կենտրոնական բանկում։ 1 տարի սովորել է Փաստաբանների դպրոցում և, ավարտելով՝ օրերս մասնակցել Փաստաբանների պալատի որակավորման հերթական քննություններին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերին։
Քննությունները մեկնարկել են հոկտեմբերի 10-ից, անցկացվում են 3 փուլով»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: