Օրվա կադրը. ինչպես Սերժ Սարգսյանը «վախեցրեց» Ալիևին
Սոչիում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը:։ Ավանդույթի համաձայն՝ երկրների ղեկավարները միասին լուսանկարվել են, ինչի վրա սևեռվել է լրագրողների ուշադրությունը։
Լուսանկարն արվել է նիստը սկսելուց առաջ։ Դրանում Ադրբեջանի նախագահը սեփական երկրի դրոշից թեքվել է դեպի ԱՊՀ դրոշ՝ իր տեղը մասամբ զիջելով Հայաստանի նախագահին։
Այդ կերպ Ալիևը զբաղեցրել է ԱՊՀ խորհրդի նախագահ Սերգեյ Լեբեդևի տեղը, իսկ Հայաստանի նախագահը կանգնել է Հայաստանի և Ադրբեջանի դրոշների միջև։