Հարսանիք կանենք երեխայի ծննդից հետո. Ֆելիքս Խաչատրյանի կինն անկեղծանում է 4 տարվա համատեղ կյանքի գաղտնիքների մասին
Tert.am Life–ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն ու նկարչուհի Գոհար Պարույրյանը ծնողներ կդառնան։ Զույգն արդեն 5 տարի է` միասին է, սակայն հարաբերությունների մասին ո՛չ Ֆելիքսը, ո՛չ Գոհարը չեն խոսել։ Գոհարը բացառություն է արել Tert.am Life–ի համար և այս տարիների ընթացքում առաջին անգամ խոսել Ֆելիքսի հետ համատեղ կյանքի մասին։ Ի դեպ, Գոհարի հետ երեխա ունենալու մասին խոսելիս նա դեռ չգիտեր, որ բալիկի է սպասում։
–Գոհար, 5 տարի է` դու և Ֆելիքսը միասին եք, հիմա արդեն պատրա՞ստ եք երեխա ունենալ։
–Այո։ Երեխան կլինի մեր ամենամեծ ստեղծագործությունը։ Պետք է երկուսիս կյանքն էլ նվիրենք նրա դաստիրակությանը, որովհետև չենք ընդունում, երբ երեխա են ունենում ունենալու համար։ Չենք ուզում ուղղակի երեխա ունենալ, ուզում ենք ունենալ մեկը, որը կմեծանա և կդառնա կարևոր ինչ–որ մեկը։
–«Կրկեսից» երգում շատ գեղեցիկ նկարագրում է ձեր հարաբերությունները։ Ի՞նչ առիթով է գրվել այն։ Քեզ համար որքանո՞վ էր կարևոր իր երգացանկում ունենալ քո երգը։
–2 տարի էր, ինչ միասին էինք, 1 տարին արդեն ապրում էի իրենց տանը, իսկ սկիզբը շատ դժվար է։ Կենցաղում իրար ճանաչելը բարդություններ ունի։ Այդ երգը նվիրեց ինձ, որ հանգիստ ապրեմ, որովհետև այդ ժամանակ շատ ավելի շատ էի խանդում, դեպրեսիաների մեջ էի ընկնում (ժպտում է, հեղ.)։
«Բանաստեղծությունը» նույնպես ինձ է նվիրված։ Հուլիսի 18-ին մեր ծանոթության օրն է։ Նախրորդ տարի Դիլիջանում նկարահանման էի (որպես նկարիչ–կոստյումեր Գոհարն աշխատում է ֆիլմերում)։ Առավոտյան արթնացա, ինձ լինկ էր ուղարկել։ Լսեցի... Միշտ հանելուկ է, թե ինքն ինչպես է կարողանում այդպիսի բաներ մտածել, գրել։ Իր գլխում լիքը փոքր Ֆելիքսներ են ապրում, երբեք չգիտես` հաջորդ պահին ինչ կասի, ինչ կուզի։
–Շատերին թվում է, որ Ֆելիքսն ընտանիքի մարդ չէ, ավելի շատ սիրում է ազատ կյանք։
–Դա ընդհանրապես այդպես չէ։ Նա շատ ընտանիքի մարդ է, նվիրված ու հարգալից։ Դա հասկանում ես, երբ տեսնում ես իր հարաբերությունները ընտանիքի մյուս անդամների հետ։ Ինքը շատ դաստիարակված տղամարդ է։ Ամեն ինչի չափն ու ձևը գիտի։ Ինձ թվում է, որ բոլոր երիտասարդների կյանքում էլ լինում են փուլեր, երբ դրսի կյանքն ավելի է հետաքրքրում։ Մեզ մոտ այդ ժամանակն արդեն ավարտին է հասնում։ Իմ բախտը շատ է բերել, որ հանդիպել եմ իրեն։
–Մեր նախորդ հարցազրույցում Ֆելիքսն ասել էր, որ ձեր հարսանիքն առջևում է, սակայն արդեն 4 տարի է միասին եք ապրում։
–Մենք պայմանավորվել ենք, որ երեխա կունենանք, նոր հարսանիք կանենք։ Մենք հարսանիք չենք արել, ուղղակի 4 տարի առաջ` ծննդյանս օրը, մատանիներով փոխանակվեցինք և սկսեցինք միասին ապրել։
Մանրամասները՝ այստեղ: