Երևանն ու Գյումրին՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների շարքում
Զբոսաշրջային ուղևորություններին նվիրված «ONETWOTRIP» ծառայությունը պարզել ո, թե որ ուղղություններն են առավել տարածված երիտասարդ ճանապարհորդների և 55 տարեկանից բարձր զբոսաշրջիկների շրջանում: Այս մասին հայտնել է «Euromag»-ը:
Ինչպես հաղորդվում է, վերլուծաբաններն ուսումնասիրել են 2016 և 2017 թվականներին Ռուսաստանում վաճառված ավիատոմսերի ուղղությունները, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում: դ
18-25 տարեկան հասակի զբոսաշրջիկների շրջանում ամենից շատ պահանջված են եղել Մադրիդը, Լիսաբոնը և Ցյուրիխը:
55 տարեկանից բարձր տարիքի ճանապարհորդները նախընտրում են ավելի շատ ուղևորվել Բուրգաս, Թել-Ավիվ և Երևան: Բարձր տարիքի ռուս զբոսաշրջիկների շրջանում մեծ տարածվածություն են վայելում նաև Գյումրին և Սոֆիան: