«Միսս Արմենիա»-ն արդեն նոր թագ ունի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միսս Արմենիա» մրցույթի նախագահ Գոհար Հարությունյանը հայտնել է, որ գեղեցկուհի Լիլի Սարգսյանն արդեն նոր թագ ունի:
Այն նվիրել են ֆրանսահայ բարերարները, ովքեր չեն ցանկացել բարձրաձայնել իրենց անունները:
Գեղեցկության մրցույթից հետո «Artyom’s» ոսկերչական ընկերությունը, որը պատրաստել էր թագը, հետ էր վերցրել այն՝ պատճառաբանելով, որ մրցույթի կազմակերպիչները բավարար կերպով չեն ապահովել իրենց գովազդը։