Ամբողջ աշխարհում «Facebook»-ի աշխատանքը խափանվել է
Ամբողջ աշխարհում «Facebook» սոցիալական կայքի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է: Օգտատերերը չեն կարողանում մտնել իրենց էջերը: Նրանց մի մասը երբ փորձում է բացել էջը, սև էջ է հայտնվում, ﬕ մասն էլ չի կարողանում որոշակի գործողություններ կատարել սոցցանցում:
Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատում, սակայն երբ փորձում են որևէ գրառում կատարել, կայքը խափանվում է:
Հազարավոր մարդիկ բողոք են ներկայացրել ստեղծված իրավիճակի պատճառով:
Նման խոշոր կայքի խափանումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, անգամ եթե դա տևի րոպեներ: Այս մասին նշել են արտասահմանյան լրատվամիջոցները: