Խնդրել եմ քաղաքապետին, և նրանք հարգել են դա․ Ռուդոլֆ Ղևոնդյանը՝ կնքահոր տանն ապրելու և բնակարան ստանալու մասին
«Ժողովուրդ»-ը գրում է. Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանին այսօր հրավիրած իր արտահերթ նիստում բնակարաններ կտրամադրի Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռուբեն Մաթևոսյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին։ Երգչին կտրամադրվի 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցում։ Նա իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու և դստեր հետ բնակվում է մեկ հարկի տակ` փոքր բնակարանում: Նույն շենքից բնակարան կստանա նաև Ռուդոլֆ Ղևոնդյանը։
«Ժողովուրդ»-ը Ռուդոլֆ Ղևոնդյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ պայմաններում է մինչեւ այժմ ապրում, արդյո՞ք նա քաղաքապետին խնդրել բնակարան տալ, թե՞ դա հենց վերջինիս նախաձեռնությունն է։ Ռուդոլֆ Ղևոնդյանը մեզ տեղեկացրեց, որ բնակարանի տրամադրման հարցով ինքն է դիմել քաղաքապետին. «Խնդրել եմ, անպայման, իհարկե, դիմել եմ, և նրանք հարգել են դա։ Բայց դիմելուն էլ կարգ կա, ձև կա։ Մենք ցիվիլ մարդիկ ենք, ամեն ինչ ձև ունի»,-ասաց նա։
Մանրամասները՝ այստեղ.