Ալիևի անկարողության հերթական դրսևորումը՝ հայ - ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել
Իրականում, ցավալի է, բայց մի տեսակ արդեն կանխատեսելի, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ կամ ընթացքում սահմանին իրավիճակ է սրվելու: Դա արվում է և ունի շատ տրամաբանական բացատրություն:
Բանակցությունների սեղանին Ալիևն անզոր է, բանակցությունների ընթացքում, հավանաբար, միշտ ամեն ինչ ընթանում է ոչ իր սրտով, ոչ այնպես, ինչպես ուզում է, կամ՝ Ալիևը չի կարողանում արտահայտվել:
Արդյունքում արտահայտվում է իրեն հասու՝ բռնաճնշումների լզեվով, ինչպես բնորոշ է ցանկացած բռնապետի:
Այս ամենը հաշվի առնելով, երևի թե ավելորդ չէ, պարզապես աղերսել մեր զինվորներին. տղե՛րք զգո՛ն եղեք, երբեք մի՛ կարծեք, որ դա ձեզ հետ չի պատահի:
Սրբուհի Մարկոսյան. Ֆեյսբուք: