Վրաերթ Երևանում. 38-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի, ում տեղափոխել են հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է.Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ 4/56 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Աղասու փողոցի 1-ին նրբանցքի 9-րդ տան բնակիչ, 38-ամյա Գրիգոր Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 CC 574 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մանրամասները՝ այստեղ: