Խոշոր ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է հաստաբուն ծառին և գովազդային վահանակին՝ տապալելով այն
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:05-ի սահմաններում Աբովյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 14 շենքի բնակիչ, 23-ամյա Արման Սինանյանը իր վարած Infiniti FX35 մակնիշի 77 MM 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է հաստաբուն ծառին և գովազդային վահանակին՝ տապալելով այն:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: