Դուբայի ոստիկանները փորձարկել են ռուսական թռչող մոտոցիկլետը (տեսանյութ)
Ռուսական «HoverSurf» ընկերությունը Դուբայի ոստիկանության հետ համատեղ ներկայացրել է թռչող էլեկտրոմոտոցիկլետ, որը ստեղծվել է տեղի ոստիկանների համար: Տրանսպորտային միջոցը ցուցադրել են «Gitex 2017» ցուցահանդեսին Դուբայում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Բայկը մեկ կամ երկու ուղևորի համար է, կշռում է մինչև 300 կիլոգրամ, ունի հեռակառավարում: Կարող է բարձրանալ մինչև հինգ մետր բարձրություն և թռչել մինչև 6 կիլոմետր հեռավորություն՝ 70կմ/ժամ արագությամբ: Կարող է նաև սովորական մոտոցիկլետի պես երթևեկել փողոցներով: Առավելագույն արագությունն այդ դեպքում կկազմի 200կմ/ժամ, մարտկոցը կհերիքի 8 ժամ:
Այս պահին ծրագիրը մշակման փուլում է և չի հաղորդվում, թե երբ կստանան դրանք Դուբայի ոստիկանները: