Ռեսթլերը կոտրել է պարանոցը՝ 12 մետր բարձրությունից ցատկելով մրցակցի վրա (տեսանյութ)
Դեթրոյթում ամերիկացի հայտնի ռեսթլեր և «WWE»-ի համասեփականատեր Շեյն Մաքմենը ծանր վնասվածքներով հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ մրցակցի վրա է ցատկել 12 մ բարձրությունից «SmackDown LIVE» մարտի ժամանակ և ծանր վնասվածքներ ստացել, այդ թվում՝ մի քանի կողոսկրերի կոտրվածք, ուսի, ուսի ողերի վնասվածքներ: Մարտի թեժ պահին 47-ամյա Մաքմենը «Մահվան խցից» ցատկել է մրցակցի վրա: