Սկանդալ՝ «Հայաստանի ձայնը» նախագծում (տեսանյութ)
«Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումների երկրորդ թողարկումը բոլորի մոտ տպավորվեց մի փոքրիկ «սկանդալով»:
Սոֆի Մխեյանը ցանկանալով հետաքրքրացնել լսումները՝ երգի ժամանակ իր տեղից վեր կացավ և Արամեի փոխարեն սեղմեց կոճակը: Միջադեպն իհարկե շատերի մոտ տպավորվեց, բայց այնքան էլ դուր չեկավ Արամեին: Որովհետև ինչպես գիտեք, ժյուրիի յուրաքանչյուր անդամ սահմանափակ թվով մարդկանց կարող է ընդունել իր թիմ: Իսկ երբ մեկ ուրիշը կրճատում է մասնակից ընտրելու առանց այդ էլ ոչ մեծ թիվը, դա տհաճ է:
Արամեն մասնակցին ասաց, որ ինքը չի ընտրել նրան և այդ կերպ փորձեց դուրս գալ սոֆիի կատակի տակից, միջադեպն հարթվեց, բայց Սոֆին մեկ մասնակից պարտք մնաց Արամեին:
Լիլիթ Վանեցյան. Ֆեյսբուք