Չենք կարող ամեն անգամ մեղադրել Մխիթարյանին. Պիզելի
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին KazFootball.kz-ի հետ զրույցում մեկնաբանել է Աշխարհի 2018թ.-ի առաջնության Ղազախստան-Հայաստան խաղը:
«Այս ընտրական փուլը մեզ համար լավագույնը լինելուց հեռու էր: Վատ էինք խաղում, և դա իր պատճառներն ուներ: Չենք կարող ամենք անգամ մեղադրել Մխիթարյանին նրա համար, որ խաղն իր վրա չի վերցնում: Պետք է ճիշտ ենթադրություններ անենք, որպեսզի առաջ շարժվենք:
Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականը լավ խաղաց, պայքարեց, փորձեց հարձակման գծում ազատ գոտիներ գտնել, ակտիվորեն օգտագործում էր եզրերը: Կարծում եմ՝ խաղը հավասար էր: Երկու թիմերն էլ պահեր ունեին, այնպես որ՝ ոչ-ոքին օրինաչափ արդյունք էր:
Մենք գոլ խփելու շանս ունեինք, բայց Ղազախստանի թիմը հաղթելու ցանկության մեջ մեզ չէր զիջում:
Սա առաջին հանդիպումը չէր, որ մենք խաղը սկսում ենք լավ, բայց հետո անկում է տեղ ունենում և մենք կորցնում ենք առավելությունը: Որոշակիորեն դա կարելի է կապել մեր ֆուտբոլիստների անհատական վարպետության հետ: Միջազգային խաղերում արագությունը բոլորովին այլ է և դրան հարմարվելը հեշտ չէ»:
Խոսելով Ղազախստանի առաջնություն վերադառնալու տարբերակի մասին, Պիզելին ասել է.
«Երբեք մի ասա երբեք: Հրաշալի հարաբերություններ ունեմ Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ: Լոգվինենկո, Տագիբերգեն, Խիժնիչենկո՝ ուրախ էի ընկերներիս հանդիպելու համար: Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է, սակայն հիմա դա անելը բարդ կլինի: Ժամանակը կանգ չի առնում, իսկ ես մեծանում եմ»,- Պիզելիի խոսքը մեջբերում է KazFootball.kz-ը: