Օդանավը ընկել է տան վրա. կան զոհեր (տեսանյութ)
Բրազիլական Սան Պաուլու քաղաքում թեթեևաքաշ օդանավը ընկել է բնակելի տան վրա, որի արդյունքում 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է VEJA Sao Paulo-ն:
Վթարը տեղի է ունեցել Սան Ժոզե դու Ռիու Պրետու քաղաքում: Օդանավը վթարի է ենթարկվել և ընկնելիս բախվել է տանը, ապա ամբողջությամբ կոտրվել տան բակում: Տան տերերից ոչ ոք չի վնասվել, սակայն վթարի արդյունքում տուժել են օդանավի ուղևորները:
Ենթադրվում է, որ օդանավը ընկել է վառելիքի սպառվելուց: