Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը վերսկսել է աշխատանքը
Այսօր՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո:
Դեպքի քննության ընթացքի մասին տեղեկությունների հրապարակումը իրավապահների իրավասությունների տիրույթում է:
Հիշեցնենք, որ երեկ ցերեկը «Կոնվերս» բանկի «Սայաթ նովա» մասնաճյուղից թալանել են 60 հազար եվրո։ Նախնական տեղեկություններով՝ տվյալ անձը սպառնացել է պայթեցնել ինքն իրեն ու հափշտակել է 60 հազար եվրո։