Խոշոր վթար Արագածոտնում. բախվել են «ԿամԱԶ»-ն ու «Օպելը». վերջինը վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ
Shamshyan.com-ը գրում է.Արագածոտնի մարզում հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար Է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են 25-ամյա Մնացական Թ.-ի վարած Opel մակնիշի 34 RL 886 համարանիշի եւ 49-ամյա Հովհաննես Մ.-ի վարած КамАЗ մակնիշի 777 GG 65 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով Opel-ը վրաերթի է ենթարկել ճանապարհի ոչ երթեւեկելի հատվածում կանգնած 53-ամյա Սեդա Ս.-ին: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ: