Հայտնի է աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնի անունը
2017 թվականի առաջին կեսից հետո աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոնը «iPhone 7»-ն է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Phonearena»-ին:
Ըստ «IHS Markit»-ի վերլուծաբանների՝ հայտնիությամբ երկրորդը «iPhone 7 Plus»-ն է: Իսկ առաջատարների եռյակը եզրափակում է «Samsung Galaxy Grand Prime Plus»-ը:
Դա մատչելի հինգդյույմանոց սմարթֆոն է, որի գինը սկսվում է 130 դոլարից: Հնգյակում են հայտնվել նաև «iPhone 6s»-ն ու «Samsung Galaxy S8»-ը:
Ինչպես հաղորդվում է, «iPhone 7»-ի ցուցանիշներն այս տարի ավելի ցածր են, քան «iPhone 6s»-ինը՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համար: