Ներքին խոհանոց. լրագրող-խմբագիր նամակագրությունը՝ Իրան այցելած վարչապետի մասին լուրի տեքստում (լուսանկար)
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով Իրանում է գտնվում: Այս կարևոր իրադարձությունը, իհարկե, լուսաբանվում է հայկական գերազանցապես բոլոր լրատվամիջոցներով:
Լրատվական կայքերի թվում «ամենայուրօրինակ լուսաբանումը» թերևս այս մեկն է: Զավեշտալի վրիպակի «շնորհիվ» ընթերցողը տեղեկանում է, թե ինչ հրահանգներ է ստանում լրագրողը խմբագրից՝ նյութը հրապարակելու համար: Ստորև ներկայացնում ենք «հետաքրքրաշարժ» դիպվածը: