Կարեն Կարապետյանն Իրանի փոխնախագահին հրավիրել է Հայաստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին այսօր՝ հոկտեմբերի 9-ին Թեհրանում կայացած հանդիպմանը նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին:
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ԼՂ հիմնահարցում հավասարակշռված դիրքորոշման համար:
Կարեն Կարապետյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
Հանդիպմանը քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր: