Գեղարքունիքում նույն ընտանիքի 6 անդամները թունավորվել են. նրանցից 4-ը փոքրիկ երեխաներ են
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 30-ամյա Արփինե Մ.-ն, 11-ամյա Շողիկ Մ.-ն, 10-ամյա Լուսինե Մ.-ն, 7-ամյա Իննա Մ.-ն, 6-ամյա Արտյոմ Մ.-ն եւ 60-ամյա Նվեր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 01.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: