Քեննեդիի լողազգեստը վաճառել են աճուրդում
Նյու Յորքյան Guernsey's աճուրդում ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քեննեդիի անձնական իրերն են վաճառել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Մասնավորապես քաղաքական գործչի երկու լողազգեստներից մեկը 3.5 հազար դոլլարով, մյուսը` 1.8 հազարով է վաճեառվել:
Աճուրդի էր հանված նաև Քեննեդիի նավակը, որը վաճառել են 75 հազար դոլլարով: Հատուկ նախագահի համար պատրաստած երկու բազկաթոռները գնվել են 10 և 30 հազար դոլլարով: