Հրդեհ Շատին գյուղի մոտակայքում
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20:41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի մոտակայքում այրվում են բեռնատար ավտոմեքենայի անվադողերը:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվում է «ԻՊԷ» ՓԲԸ-ին պատկանող մետաղով բեռնված «SCANIA» մակնիշի 35 AD 332 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Շ.) 02 L 514 պետհամարանիշով կցորդիչը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21:13-ին:
Այրվել է ավտոմեքենայի արգելակման համակարգի ռետինե խողովակից 25 սմ և մեկ անվադող մասնակի, ինչպես նաև կցորդիչի ծածկոցից 1 քմ հատվածը: