Հարեւանին ծեծել է և պատժվել
Ապարանում կոյուղատար խողովակի խափանվելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարեւանին ծեծելու մեջ մեղադրվող 30-ամյա երիտասարդը տուգանվել է 80 հազար դրամով:Դատավճիռը կայացրել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ալեքսանն ապրիլի 13-ին վիճաբանել է իր հարեւանի հետ: Վիճաբանության ընթացքում Ալեքսանը դիտավորությամբ 3 անգամ ձեռքերով հարվածել է հարեւանին, քաշքշել, ծեծել նրան:
Դատարանում Ալեքսանն ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Ալեքսանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ դատապարտել տուգանքի` 80 հազար դրամով: Տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության: