Ավստրալիայի ոստիկանությունը մանկական պոռնկագրական կայք է ղեկավարել
Ավստրալիական ոստիկանությունը գաղտնի կերպով ղեկավարել է մանկական պոռնկագրությամբ զբաղվող աշխարհի մեծագույն կայքերից մեկով: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
2016 թվականի գարնանաը ավստրալիական ոսիկանությունը մանկական պոռնկագրական Childs Play կայքի ղեկավար Բենժամին Ֆոլկներին է բացահայտել: Նրան կալանավորել են ԱՄՆ-ում 4-ամյա երեխային բռնաբարելու համար: Հանցանքի համար նա ստացել է ցմահ ազատազրկում:
Այս կալանավորումից հետո ոստիկանությունը իր վրա է վերցրել կայքի ղեկավարումը և գաղտնի շարունակել է վերջինի գործունեությունը այնպես, որ օգտատերերը փոփոխության մասին չտեղեկանան:
Կայքը պարբերաբար թարմացվել է նոր գրառումներով՝ Ֆոլկների անունից: Այս ամենի հետ հանդերձ՝ ավստրալիական ոստիկանությունը չի խախտել ավստրալիական օրենքները: