Մասիսում օձը մտել է տան բակ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու փողոցի թիվ 26/44 տան բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարաները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: