Կիևում միջազգային մարաթոնի ժամանակ վազորդը մահացել է
Կիևում միջազգային մարաթոնի ժամանակ վազորդը մահացել է: 54-ամյա տղամարդը ծնունդով Տերնոպոլսկի շրջանից էր: Լավրսկոյ փողոցի վրա նա հանկարծակի վատացել է: Այս մասին գրում է Vestir.ru-ն:
Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Այսօր Կիևում մեկնարկել է «Wizz Air Kyiv City Marathon 2017» ութերորդ միջազգային մարաթոնը: Վազքին մասնակցում են աշխարհի 55 երկրի ներկայացուցիչներ: Գլխավոր մրցավազքի երկարությունն ավելի քան 42 կիլոմետր է: