Տոնավաճառ՝ Ստեփանակերտում. ներկա էր Բակո Սահակյանը (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:
Բակո Սահակյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների և անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների և անելիքների վերաբերյալ: