Այսօր նշվում է հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, նշվում է հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը: Օրն սկսվեց համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ կայացվեցին: Այնուհետև տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մի-մի բուռ հող է բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից:
Սուրբ հողը, որ բերվել էր մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, միախառնվեց, խառնվելով նաև Էջմիածնի սուրբ հողին և դրվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում:
Այնուհետև կայացավ հանդիսավոր նիստ, որի ժամանակ հանձնվեցին կոչումները, հնչեցին շնորհավորանքներ:
Տոնական ծրագիրը շարունակվելու է շքերթով, տաղավարների ցուցադրությամբ և գեղեցիկ համերգային ծրագրով, որ կավարտվի հրավառությամբ: