Այսօր պատմական օր է Ռոնալդուի համար (տեսանյութ)
Ուղիղ 15 տարի առաջ այս օրը՝ 2002թ. հոկտեմբերի 7-ին, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն իր առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Դա տեղի է ունեցել «Սպորտինգի» կազմում, երբ թիմը մրցում էր «Մորեյրենսեի» հետ: Ռոնալդուն այդ ժամանակ 17 տարեկան, 8 ամսական էր: