ՌԴ ուժերը սպանել են «ԻՊ»-ի հրամանատարին, որն իբրև թե սպանվել էր ԱՄՆ-ում (տեսանյութ)
ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայում մեկ օրվա ընթացքում սպանել են 120 ահաբեկչի՝ ծնունդով Տաջիկսատանից, Իրաքից և Հյուսիսային Կովկասից, ինչպես նաև 60 արտասահմանցի վարձկանների: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Բաց այդ, Մեյադին բնակավայրի շրջանում ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների հրամանատարական կետը և մինչև 80 ահաբեկչի:
Ավելի քան 60 վարձկաններ սպանվել են Եփրատ գետի հովտում: Նրանք ԱՊՀ երկրներից են եղել, Թունիսից և Եգիպտոսից: Նաև ոչնչացվել է ահաբեկիչների 12 ավտոմեքենա:
Սպանվել են նաև «ԻՊ»-ի՝ երկար ժամանակ Իրաքում թաքնված հեղինակավոր հրամանատարներ՝ Աբու Օմար աշ Շիշանին և Սալահուդին աշ Շիշանին: